Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է Էնդի Մարեյի հետ առաջիկա խաղի մասին, որը տեղի է ունենալու Շանհայում՝ «Մասթերս – 1000» մրցաշարի շրջանակներում:
«Անհամբեր սպասում եմ այդ խաղին: Միշտ էլ հաճելի պայքար մղել ուժեղ մրցակիցների դեմ: Միշտ ուզում ես հաղթել այդօրինակ առճակատումներում՝ աղյուսակում դիրքերդ բարելավելու համար: Քառյակում գտնվող թենիսիստի համար դա շատ կարևոր է: Այդ խաղը լինելու շատ դժվար, միաժամանակ՝ հետաքրքիր մրցապայքար, չնայած դեռ չեմ որոշել, թե ինչպես եմ խաղալու Մարեյի դեմ»,- ATP պաշտոնական կայքը մեջբերում է Ֆեդերերի խոսքերը:








































