ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների խումբը ուրբաթ օրը Իրանին կոչ է արել հրաժարվել նշանակված 11 մահապատժի դատավճիռների իրականացումից և մորատորիում հայտարարել մահապատժի կապակցությամբ:
Հաղորդվում է, որ դատապարտվածներից Սաիդ Սեդեգհին մեղադրվել է թմրավաճառքի մեջ: ՄԱԿ-ի գերատեսչությունը հաղորդում է, որ նրա նկատմամբ դատավարությունը արդար չի անցկացվել, և նա ենթարկվել է կտտանքների:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հաղորդում է, որ այս տարվա սկզբից Իրանում մահապատժի է ենթարկվել 344 մարդ, իսկ դեպքերից 135-ի մասին պաշտոնապես չի էլ հայտարարվել:
Մահապատժի ենթարկվածների մեծ մասը դատապարտվել է թմրավաճառքի համար: