«Մալագա»-ի պաշտպան Մարտին Դեմիկելիսը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ բարձր է գնահատում Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բավարիա»-ի կազմում 2003-2010 թվականներին:
«Շվայնշտայգերը «Բավարիա»-ի լեգենդն է: Չեմ կարծում, որ կա մեկ այլ ֆուտբոլիստ, ով այդքան նվիրված ու համահունչ կլինի ակումբին: Ես նրան լավ գիտեմ: Վստահ եմ, որ Բաստիանը կհաղթահարի այն դժվարություններն ու անհաջողությունների շղթան, որին բախվեց Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղարկության եզրափակչում: Իմ կարծիքով` «Բավարիա»-ն և «Բարսելոնա»-ն Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտներն են»,- նշել է Դեմիկելիսը:





































