Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարեց, որ երազում է մասնակցել 2014թ Աշխարհի առաջնությանը.
«Երազում եմ մասնակցել 2014թ Աշխարհի առաջնությանը: Այդ մասին ես երազում եմ դեռ մանկուց և ամեն ինչ կանեմ, որ Իտալիայի հավաքականը հանդես գա 2014թ Աշխարհի առաջնությունում:
Պրանդելիի հետ աշխատելը հեշտ ու հաճելի է: Նա ինձ հնարավորություն է տալիս ազատ գործել: Մենք ոչ մի խնդիր չունենք միմյանց հետ»,- Բալոտելիին մեջբերում է La Gazetta dello Sport-ը:







































