Հունաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է ընդունել 20 000 սիրիացի փախստականների: Նրանց կտեղավորեն Կրետե և Հռոդոս կղզիներում, հայտնում է mignews.ru-ն:
Կառավարության հայտարարության մեջ ասված է, որ այս կերպ «Հունաստանը կկատարի ՄԱԿ-ի առջև իր մարդասիրական պարտավորությունները»:
Սիրիացիների Հունաստան տեղափոխվելու գործողությունը ստացել է «Իոնի» անվանումը` այսպես է կոչվել Սիրիայի տարածքում առաջին հունական գաղութը:









































