Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոն»-ի հետ պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իրենք «Ինտեր»-ը չեն և չեն կարող պաշտպանվելով հաղթել կատալոնացիներին: Ֆրանսիացին նաև նշել է, որ իրենք անպայման դուրս կգան հաջորդ փուլ:
«Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա պարտավոր ենք խաղալ մեր ֆուտբոլը, այլ պարագայում մենք չենք կարող կանգնեցնել «Բարսելոնա»-ին: Մենք «Ինտեր»-ը չենք և չունենք Սամուելի, Մատերացցիի և Կամբիասոյի նման ֆուտբոլիստներ, որոնք կարող են «խեղդել» յուրաքանչյուր մրցակցի: Փոխարենը «Արսենալ»-ն ունի ֆուտբոլիստներ, որոնք սիրում են ֆուտբոլն ու ցանկանում են գեղեցիկ խաղ ցուցադրել: Մենք «Նոու Կամպ»-ում կցուցադրենք մեր հնարավորությունները: Բոլորը վստահ են, որ մենք ի վիճակի ենք հաղթահարել «Բարսելոնա»-ի արգելքը»,- Նասրիի խոսքերն է մեջբերում AS-ը: