«Команда» թերթը հերթական անգամ որոշել է Ուկրաինայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 19 միավոր և առաջ անցել երկրորդ տեղը գրաված «Դնեպր»-ի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկայից:
Լավագույն եռյակը եզրափակել են Ալեքսանդր Կուչերը («Շախտյոր») և Ռուսլան Ռոտանը («Դնեպր»), որոնք ստացել են 6-ական միավոր:
Նշենք, որ Մխիթարյանը ճանաչվել էր նաև օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:








































