Apple կորպորացիայի օնլայն խանութը ժամանակավորապես փակվել է նորովի ներկայանալու նպատակով: Այս մասին հայտնի է դարձել այսօր` Apple Store-ի կայքում զետեղված հայտարարությունից: Այսօր ընկերության հիմնադրի մահվան տարելիցն է:
«Մենք նորացնում ենք Apple Store-ը, և շուտով այն կբացվի»,- 18 լեզուներով ասվում է store.apple.com-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, Apple Store-ի աշխատանքային դադարը երկրպագուների շրջանում սովորաբար առաջացնում է թեժ քննարկումներ:
Apple-ը պարբերաբար փակում է իր ինտերնետ-խանութը ինչպես տեսականին թարմացնելու, այնպես էլ տեխնիկական աշխատանքների հետ կապված:
Մի շարք օգտատերերի կարծիքով` այս անգամ Apple Store-ը փակվել է, որպեսզի փոխի դիզայնը Ջոբսի մահվան տարելիցի կապակցությամբ:
Apple Store ինտերնետ-խանութում մի շարք երկրների օգտատերեր կարող են գնել աշխարհի խոշորագույն IT-ընկերության ծրագրային ապահովման տեխնիկա և սարքավորումներ:








































