Թոնի Նադալը՝ իսպանացի թենիսիստ, աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալի քեռին, հայտարարել է, որ հազիվ թե իր զարմիկը կարողանա կորտ դուրս գալ այս մրցաշրջանում:
«Մենք պատրաստվում ենք սկսել թեթև վարժությունները 15 օր հետո: Երբ նա լինի լավ մարզավիճակում թե՛ ֆիզիկական, թե՛ բոլոր տեսանկյուններից, այդ ժամանակ կվերադառնա: Բանն այն է, որ մոտենում է մրցաշրջանի ավարտը, իսկ ես չեմ կարող ասել՝ արդյոք Նադալը կկարողանա՞ հանդես գալ այս տարի: Հնարավորությունները քիչ են, որ Նադալը հանդես կգա Լոնդոնում կամ Դևիսի գավաթի եզրափակիչում: Ինչ կլինի՝ դժվար է ասել»,- Tennis.com-ը փոխանցում է Թոնիի խոսքերը:










































