Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած ՊՍԺ-«Պորտու» հանդիպումից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հերքել, որ «Պորտու»-ի հաղթանակն օրինաչափություն էր:
«Չի կարելի ասել, թե իմ սաները վատ խաղացին: Միաժամանակ չի կարելի նաև ասել, որ իմ թիմը լավ խաղ ցուցադրեց: Մենք չէինք վերահսկում գնդակը: Իմ կարծիքով` կարող էինք ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել:
Զլատան Իբրահիմովիչը 2 հիանալի գոլային պահ բաց թողեց: Իսկ ընդհանուր առմամբ մենք դիմակայում էինք շատ լավ թիմի, որը համարձակ է գործում և իր կազմում հզոր ֆուտբոլիստներ ունի: Այդ պատճառով էլ պարտվեցինք»,- իր խոսքը եզրափակել է Անչելոտին:









































