Ռուսական ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը որակազրկվել է հինգ խաղով: Այս մասին տեղեկացնում է Спорт-экспресс-ը:
Ձագոևը Ռուսաստանի առաջնության տասներորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Դինամո»-ի դեմ խաղին կարմիր քարտ էր ստացել ոչ սպորտային վարք ցուցաբերելու համար: Խաղացողը հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Լուկա Ուիլքշիրի դեմքին:









































