Կատալոնական «Բարսելոնա»-ի պահեստային դարպասապահ Խոսե Պինտոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել ակումբը:
36-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրվում է «Բետիս»-ը: Mucho Deporte-ի տեղեկացմամբ` կատալոնական ակումբը չի խոչընդոտի Պինտոյի տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն քննարկում է «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Ստեգանի և «Վալենսիա»-ի դարպասապահ Վիսենտե Գուաիտայի տրանսֆերները ձեռք բերելու հնարավորությունը:







































