ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ռումինական «Կլուժ»-ի նկատմամբ, իսկ Ռոբին վան Պերսին դուբլի հեղինակ դարձավ:
«Մենք բոլորս արժանի էինք խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ռունին հիանալի էր խաղում և ինձ 2 գոլային փոխանցում կատարեց: Շատ ուրախ եմ, որ նա շարք է վերադարձել: Հաղթանակը հեշտությամբ չտրվեց, քանի որ «Կլուժ»-ը պայքարեց մինչև վերջ:
Չեմ կարող ասել, թե ինչի հաշվին մենք հաղթեցինք: Երկրորոդ գոլը մենք խփեցինք երկրորդ խաղակեսի մեկնարկում, և դա փոխեց խաղի ընթացքը: Դա շատ կարևոր գոլ էր, քանի որ այդ դեպքում կարող էինք վերահսկել խաղի ընթացքը, հակագրոհել»,- վան Պերսիին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































