Այսօր առավոտյան Սիրիայի Հալեպ քաղաքում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ երկու պայթյուն է իրականացվել Սաադալլահ Ալ-Ջաբարի հրապարակի մոտ գտնվող սպայական ակումբի վրա, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Իր հերթին սիրիական պետական Suriya հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրականացվել է «ահաբեկիչների կազմակերպած 3 պայթյուն»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սաադալլահ Ալ-Ջաբարի հրապարակը համարվում է քաղաքի վարչական կենտրոնը: Այստեղ է մասնավորապես գտնվում քաղաքապետարանը, որն այժմ զբաղեցնում են սիրիական զորքերը:







































