Հոկտեմբերի 10-ից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա` հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Թե որն է այցի նպատակը, «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրներն առայժմ չմանրամասնեցին:
Թերթը փորձեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից հետաքրքրվել, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ օրակարգով է այն տեղի ունենալու: «ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի հանդիպումների և այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»,- բավական օպերատիվ կերպով պատասխանեց պարոն Արզումանյանը` ըստ էության չհերքելով «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունները:










































