Իսպանական մամուլը հաղորդում է, որ «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին թիմի ֆուտբոլիստ Իսկոյին պոտենցիալ փոխարինող է գտել: Ըստ աղբյուրի՝ մարզիչը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Ինտեր»-ի կիսապաշտպան Ռիկարդո Ալվարեսի տրանսֆերային իրավունքները:
Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 14 միլիոն եվրո: Ալվարեսը սկսել է հանդես գալ Իտալիայում 2011 թվականից՝ A Սերիայում մասնակցելով 24 հանդիպման:









































