Զինեդին Զիդանն ու Ռոնալդոն կհանդիպեն Բրազիլայի Պորտու-Ալեգրի քաղաքում: Սա կլինի արդեն տասներորդ ամենամյա հանդիպումը «Ֆուտբոլային հանդիպում՝ ընդդեմ աղքատության» ակցիայի շրջանակներում, սակայն այս մեկն առանձնանում է նրանով, որ հանդիպումը տեղի է ունենալու ֆենոմենի բնօրրանում:
«Աղքատության դեմ պայքարելը խաղ չէ. սա մեծ խնդիր է: Ես ուրախ եմ, որ կարողանում եմ նպաստել դրա վերացմանը»,- ասել է Ռոնալդոն:
«Ուրախ եմ, որ նորից խաղալու եմ իմ վաղեմի ընկեր Ռոնալդոյի հետ: Ուրախ եմ հատկապես այն բանի համար, որ նրա ծննդավայրում ենք հանդիպումն անցկացնելու՝ Պորտու Ալեգրիում»,- հավելել է Զիդանը:
Այս հանդիպման մրցավարը կլինի Պիեռլուիջի Կոլինան:






































