«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտնել է, որ «Նորդշելանդ»-ը թույլ մրցակից չէ:
«Հնարավոր է, առաջիկա հանդիպումը մեր թիմի համար կարևորագույնն է, քանի որ առաջին խաղն անցկացրել ենք սեփական հարկի տակ և ոչ- ոքի արդյունք գրանցել: Միավորները մեզ համար սկզբունքորեն անչափ կարևոր են:
Ցանկանում եմ, որ սաներս ուշադիր խաղան: Մեզ դիմակայելու է հզոր ակումբ: Իմ թիմի կազմում փոփոխություններ կլինեն, քանի որ շաբաթ բարդ հանդիպում ենք անցկացրել: Հաղթանակը կօգնի ամրապնդել մեր դիրքերը խմբում, ուստի այն մեզ անհրաժեշտ է:
Չեմպիոնների Լիգայում ունեցած փորձից կարող եմ ասել, որ հեշտ խաղեր այս մրցաշարում չեն լինում: «Նորդշելանդ»-ը ցուցադրել է իր հնարավորությունները «Շախտյոր»-ի հետ հանդիպմանը: Անգամ եթե մենք ֆավորիտ ենք համարվում, խաղադաշտում դա ապացուցել է հարկավոր»,- Դի Մատեոյի խոսքը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:








































