Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու այդ սոցիալական ցանցում չի թույլատրվում գրանցվել ոչ իրական անուն ազգանունով:
«Մեր ծառայության նպատակը հետևյալն է`Facebook-ը պետք է ցույց տա՝ ով ես դու իրականում: Եթե հանկարծ դուք փորձեք գտնել ձեր ընկերներին, դուք ցանակնում եք նրանց գտնել իրենց անուններով և ազգանուններով, կապվել նրանց հետ: Իսկ եթե ձեր անունը կեղծ է, դժվար կլինի կապվել ձեր իսկական ընկերների հետ: Մենք խնդրում ենք մարդականց գրել իրենց իսկական անունները և տվյալները, այդ դեպքում մեր նախագիծն ավելի արժեքվոր կլինի»,- հայտարարել է Ցուկերբերգը ռուսական «Առաջին ալիքի» եթերի ժամանակ:










































