Իտալական «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հայտարարել է, որ ցանկանում է մնալ թուրինյան ակումբի կազմում մինչև իր սպորտային կարիերայի ավարտը:
«Իմ երազանքն այն է, որ 2016 թվականին, երբ ավարտվի պայմանագրիս ժամկետը, ինձ նոր պայմանագիր առաջարկվի՝ մինչև 2021 թվականը տևողությամբ: Մարդիկ ինձ համեմատում են Սթիվեն Ջերարդի հետ: Եվ ես ուրախ կլինեի, եթե թեˊ ես, թեˊ ինքը մեր ողջ կարիերայի ընթացքում հանդես գայինք միայն մի թիմում»,- ասել է 26-ամյա կիսապաշտպանը:







































