Աղետների պատրաստականության Եվրոպական հանձնաժողովի ծրագրի (DIPECHO)շրջանակներում Կովկասի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և Կենտրոնական Ասիայի (Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) երկրներին հատկացվել է 8 մլն եվրո՝ բնական աղետներին բնակչության պատրաստականությունն ապահովելու համար օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Բնության ուժերի առաջ մարդկանց պատրաստականության ձևավորումը մեր մարդասիրական օգնության կենտրոնական տարրերից է,- ասել է ԵՄ միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հանձնակատար Կրիստալինա Գերորգիևան:- Մենք աղետների վտանգի իջեցումը դիտում ենք որպես ներդրում, ոչ թե ծախս: Իսկապես, աղետների դեմ պատրաստականության վրա ծախսված յուրաքանչյուր եվրո տնտեսում է դրա հետևանքների հաղթահամանն ուղղված 7 եվրո:
DIPECHO ծրագրիը նպատակ ունի նվազեցնել բնական աղետների, այդ թվում՝ ջրհեղեղների, փոթորիկների, երաշտների, երկրաշարժերի, ցունամիների, հրաբուխների, անտառային հրդեհների հետևանքներ՝ տեղի բնակչության և պետական իշխանական մարմինների պոտենցիալն ամրապնդելու ճանապարհով: Նախագծերը ենթադրում են ամրապնդել ենթակառուցվածքները, կադրեր նախապատրաստել, տեղեկացնել բնակչությանը, մշակել կամ կատարելագործել նախազգուշացման և պլանավորման համակարգերը: