Friday, 10 05 2024
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր

«Ալ-Ջազիրայի» լրագրողները հեռուստաալիքին մեղադրել են ոչ օբյեկտիվ լինելու համար

«Ալ-Ջազիրայի» անգլալեզու հատվածի աշխատակիցները դժգոհել են ղեկավարության այն պահանջից, որի համաձայն` իրենք ստիպված են եղել փոփոխության ենթարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի մասին տեսանյութը, ինչն էլ կասկածի տակ է առել հեռուստաալիքի քաղաքական անկախությունը, հաղորդում է The Guardian-ը:

Խոսքը սեպտեմբերի 26-ի տեսանյութի մասին է: Լրագրողները սյուժեի սկզբում տեղադրել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, սակայն վերջին պահին լրատվական բաժնի տնօրեն Սալեմ Նեգմը խնդրել է փոխել սյուժեն` խոսքը կենտրոնացնելով Քաթարի շեյխ Համադ բին Խալիֆա Ալ-Տանիի ելույթի վրա:

Լրագրողներն այդ փոփոխություններին դեմ են հանդես եկել, քանի որ շեյխի խոսքը, նրանց կարծիքով, առանձնահատուկ արժեք չէր ներկայացնում. նա կրկին քննադատել է Բաշար Ասադի ռեժիմը և արաբական երկրներին Սիրիա ներխուժելու կոչ արել: Չնայած լրագրողների բողոքներին` տեսանյութը վերախմբագրվել է, և Օբամայի ելույթը հայտնվել է վերջում: Դա աշխատակիցների դժգոհությունն է առաջացրել, քանի որ նախկինում հեռուստաալիքի և՛ արաբական, և՛ անգլիական ղեկավար հատվածները, թեև պատկանում էին Քաթարին, սակայն երբեք չեն միջամտել խմբագրական քաղաքականությանը:

«Ալ-Ջազիրայի» մամլո քարտուղարը բացատրել է, որ շեյխի ելույթը այդ օրը ցույց է տվել «նկատելի զարգացում», ուստի տեղադրված էր տեսանյութի սկզբում: Նա նաև ավելացրել է, որ Օբամայի ելույթը հեռուստաալիքը ցուցադրել է ուղիղ եթերով, իսկ Քաթարի առաջնորդի խոսքը հավասարակշռվել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի մեկնաբանություններով, որը Սիրիա ներխուժելու դեմ էր հանդես գալիս:

The Guardian-ը, սակայն, հաղորդում էր, որ Մուրսիի մեկնաբանություններն իրականում վերցված են եղել այլ հեռուստաալիքին տված հարցազրույցից. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկա ղեկավարներից գրեթե ոչ մեկը առանձնապես ուշադրություն չէր դարձրել շեյխի ելույթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում