Սիրիայի հյուսիս-արևելքում` այն շենքի մոտ, որտեղ ապրում են անվտանգության ծառայության աշխատակիցները, մահապարտը ավտոմեքենա է պայթեցրել, հաղորդում են Սիրիայի պետական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է սիրիական հեռուստատեսությունը, Ղամիշլի քաղաքում, որը Դամասկոսից 700 կմ է հեռու, և որտեղ կան շատ հայեր, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան 10 մարդ վիրավորվել է:
Զոհերի և վիրավորների մասին ավելի մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում, փոխանցում է արաբական «Ալ Մայադին»:
Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ զոհվել է 8 մարդ և առնվազն 15 մարդ ստացել է «լուրջ վնասվածքներ»: Նրանց խոսքով` պայթյունը տեղի է ունեցել զինվորական տեղամասի մոտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, Ղամիշլիում բնակվող մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ պայթյունի հետեւանքով չեն կարողանում դուրս գալ իրենց կացարաններից և տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություններ ստանում են միայն հեռուստատեսությամբ:










































