Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալ»-«Չելսի» հանդիպումից հետո գնահատել է իր թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսի ցուցադրած խաղը: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում լոնդոնյան «Չելսի»-ն 1:2 հաշվով կամային հաղթանակ տարավ լոնդոնյան մյուս ակումբի՝ «Արսենալ»-ի հանդեպ: Այս խաղի հաշիվը բացեց Ֆերնանդո Տորեսը՝ խփելով իր 75-րդ գոլը Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Տորեսը մեծ խաղ անցկացրեց: Նա խփեց հիանալի ու շատ կարևոր գոլ, որը չափազանց անհրաժեշտ էր թիմին: Նա, իսկապես, թիմի համար այնպիսի ֆուտբոլիստ է, որ մեծ դեր է կատարում խաղադաշտում՝ մշտապես սպառնալով մրցակցի դարպասին: Իրոք գոհ եմ նրանից, եթե անգամ գոլ չի խփում, քանի որ այդ դեպքում ևս շատ մեծ է նրա կատարած աշխատանքը»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Դի Մատեոն:








































