Լիբիայում` Բենղազի քաղաքում, հարյուրավոր բնակիչներ հավաքվում են քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ի պատասխան իշխանությունների կոչերի` հանձնեն իրենց մոտ գտնվող զենքերը:
Բենղազիի բնակիչները, բացի հրազենից, արդեն հանձնել են մի քանի հարյուր ականանետներ, նաև կենտրոնական հրապարակ են բերել մի քանի զրահատեխնիկա և զենիթային զենքերով բեռնատարներ:
Շաբաթ կեսօրին նման ակցիա է տեղի ունեցել մայրաքաղաք Տրիպոլիում:









































