Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա. չոր մնացորդ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի եզրափակիչ թեմաներն էին իրանական ատոմային ծրագիրը, սիրիական հակամարտությունը և դրությունը Մերձավոր Արևելքում:

Գլխավոր Ասամբլեայի նիստը ամենաներկայացուցչական միջազգային ֆորումն է, որտեղ հավաքվում են 193 երկրների ներկայացուցիչներ: Սակայն ուշադրության են արժանանում ոչ բոլորի ելույթները:

Այս անգամ ամենասպասված ելույթներից էին ԱՄՆ-ի, Իրանի նախագահների և Իսրայելի վարչապետի ելույթները: Այս երեք երկների ներկայացուցիչների ելույթներից պետք է պարզվեր, թե ինչպես կզարգանա Իրանի ատոմային ծրագրերի շուրջ ծավալված հակամարտությունը: Սակայն այս առումով պարզություն չմտցվեց: ԱՄՆ-ի նախագահի խոսքի ազատության մասին ելույթում շատերը վճռականություն նկատեցին: Իրանին վերաբերող հատվածում նա նշեց, որ ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանին թույլ չտա ատոմային զենք ունենալ:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով Օբամայի ելույթի հաջորդ օրը, իրեն ոչ հատուկ զսպված տոնով բացատրեց, որ կան երկրներ, որոնք ցանկանում են Իրանից խլել իր խաղաղ ատոմային ուսումնասիրությունները:

Սակայն Իրանի նախագահն իր երկրի ատոմային աշխատանքների նպատակների մասին ոչ մի խոսք չասաց, որն էլ ստիպեց հաջորդ օրը Իսրայելի վարչապետին տեսողական օրինակներ ցուցադրել:
Էլի Կրակովսկին՝ Պենտագոնի նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկը, Радио Свобода-ին տված իր հարցազրույցում ասել է, որ Գլխավոր Ասամբլեայում արված ելույթները երկրների համար յուրօրինակ ինքնագովազդ են:
Համենայնդեպս, քննարկումներից պարզ է դառնում, որ երկրի տարբեր հատվածներում մեծանում է լարվածությունը:

Սիրիական հակամարտությունը քննարկումների մեկ այլ կարևոր թեմա է: Նիստը ցույց տվեց, որ երկների մեծ մասը կոչ են անում օգնել Ասադի ռեժիմի հակառակորդներին:

Ռուսաստանը քողարկված, բայց պաշտպանում է Ասադին, սակայն օր օրի Ասադի համար ավելի դժվար է լինում արդարացնել իր բռնած դիրքը: Էլի Կրակովսկու կարծիքով՝ արևմտյան երկրները ոչինչ չեն անում աշխարհում զարգացող քաոսը կանգնեցնելու համար, Լիբիայի օրինակի վրա կարելի է ասել, որ Ասադին նույն բախտը բաժին կհասնի: Իսկ Վաշինգտոնը, ինչպես միշտ, որոշել է կողքից նայել, փոխանակ ընդդիմությանն իրական օգնություն ցուցաբերելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում