Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդակցության մասնակիցները ընդունել են համագումարային կոմյունիկե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: «Հակամարտությունը պետք է կարգավորվի մոտակա ժամանակներս սուվերենության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգային ընդունված սահմանների անքակտելիության սկզբունքով»:
Ըստ լրատվամիջոցի, ընդունված փաստաթղթը քննադատում է Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի:









































