Լևոն Արոնյանը սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը մասնակցում է Սան Պաուլոյում և Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:
Մրցաշարին մասնակցում են նաև Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:
4-րդ տուրում Լևոնը սև խաղաքարերով միավորը կիսեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ: Իտալացի 20-ամյա գրոսմաստեր Ֆաբիանո Կարուանան 4-րդ տուրում իր 3-րդ հաղթանակը տոնեց ընթացիկ մրցաշարում:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Կարուանա – 10 միավոր
2. Արոնյան – 6
3. Կառլսեն -5
4. Անանդ – 4
5. Վալեխո – 2
6. Կարյակին – 2









































