Ուկրաինական «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Շախտյոր» – «Դնեպր» հանդիպումը՝ խոսելով նաև մրցավարների մասին:
«Մրցավարն ամեն ինչ ճիշտ արեց. խոսք լինել չի կարող: Առաջին կեսում տասնմեկմետրանոց հարված չկար. Մխիթարյանը կեղծակերպել(սիմուլյացիա) էր: Երկու 11 մետրանոցները, որ նշանակվեցին «Դնեպր»-ի դարպասին, քննարկման ենթակա չեն:
Մրցավարը նաև ճիշտ արեց՝ կարմիր քարտ տալով Ստեփանենկոյին. այդ դրվագում ևս որևէ բան փնտրել հարկավոր չէ»,- ասել է Լուչեսկուն:










































