Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է իր թիմի խաղային փիլիսոփայության մասին:
Հիշեցնենք, որ դել Բոսկեի գլխավորությամբ իսպանացիները դարձել են 2010 թվականի աշխարհի առաջնության և «Եվրո-2012»-ի չեմպիոն: Չնայած շատերը կարծում են, որ թիմի հաջողություններում մեծ ներդրում է ունեցել նաև նախկին մարզիչ Լուիս Արագոնեսը, որի գլխավորությամբ Իսպանիան դարձել է «Եվրո-2008»-ի հաղթող:
«Մենք ապացուցեցինք, որ կախարդական փայտիկ չունենք: Իսպանիայի հավաքականի խաղաոճը լավագույնը չէ և միակը չէ աշխարհում:
Սակայն մենք տեսանք, որ ազգային ընտրանու բոլոր մասնագետները գնահատել են գնդակին տիրելու փիլիսոփայությունը: Այդ ամենը ձեռք է բերվում մարզումների ընթացքում»,- հայտարարել է դել Բոսկեն:










































