«Միլան»-ը չի խոչընդոտի թիմի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոյի` «Սանթոս» տեղափոխությանը:
Ֆինանսական խնդիրներ ունեցող իտալական թիմը դժվարանում է ապահովել հարձակվողական ոճի կիսապաշտպանին, ով մեծ ներդրում է ունեցել «ռոսոներիներ»-ի վերածննդի գործում:
El Confidencial-ի տեղեկացմամբ` «Միլան»-ը Ռոբինյոյի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 10 մլն եվրո: Նշենք, որ խաղացողի տարեկան աշխատավարձը 6 մլն եվրո է:






































