Թուրքական Sabah թերթիփոխանցմամբ՝Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը NTV-ի ուղիղ եթերում անդրադարձել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)դեմ պայքարի խնդրին.
«Արևմուտքը չի ցանկանում լուծել ահաբեկչության մեր խնդիրը: Ես բաց հայտարարում եմ, որ Գերմանիան և Ֆրանսիան չեն ցանկանում լուծել ահաբեկչության մեր խնդիրը և օգնել մեզ: Ահաբեկիչներն իրենց ազատ են զգում այդ երկրներում: Այնտեղից նրանք նյութական աջակցություն են ստանում: Մենք տեսնում ենք դա, բարձրաձայնում ենք այդ մասին, սակայն արդյունք չկա»:









































