Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի առաջատարներից մեկը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հրավիրվել է ազգային թիմ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ուկրաինական ակումբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին մեր ընտրանին աշխարհի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում իր ուժերը կչափի Իտալիայի ընտրանու հետ:








































