Ռուսական «Կրասնոդար»-ը պատրաստվում է երկարաձգել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի պայմանագիրը: Sportbox-ը հաղորդում է, որ մոտ ապագայում կրասնոդարյան ակումբը առաջարկ կանի Մովսիսյանին:
Նշենք, որ Մովսիսյանի տրանսֆերային իրավունքները ցանկանում են գնել ԲԿՄԱ-ն ու «Դինամո»-ն, որոնք մտադիր են ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հավելենք, որ Ռուսաստանի առաջնությունում 9 տուրից հետո Մովսիսյանն իր ակտիվում արդեն ութ գոլ ունի, որով գլխավորում է ռմբարկուների աղյուսակը:








































