Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը իջեցրել է 2012թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2,1% այն դեպքում, երբ ակնկալվում էր 2,2%-ով աճ:
Կանխատեսման նվազեցումը կապված է շատ երկրներում տնտեսական վիճակի վատթարացման հետ: Ընդ որում՝ խոշորագույն տնտեսությունները այս տարի կաճեն ընդամենը 1 տոկոսով, իսկ 2013թ. սպասվում է 1,4 տոկոսի աճ, իսկ 2014-ին աճը կուժեղանա մինչև 2 տոկոս, հաղորդում է «Վեստի էկոնոմիկան»:
Բացի այդ՝ նվազեցվել է նաև 2013-2014թթ. համաշխարհային էկոնոմիկայի աճի կանխատեսումը մինչև 2,6 տոկոս ու 3 տոկոս՝ համապատասխանաբար 2,8 տոկոսի ու 3,1 տոկոսի դիմաց:
Fitch-ը սաստիկ դանդաղում ակնկալում է եվրոգոտու տնտեսությունում, որը պետք է աճի 2012թ. ընդամենը 0,5 տոկոսով , իսկ 2013-ին աճը կդանդաղի մինչև 0,3 տոկոս:
Fitch-ը նաև նախազգուշացնում է, որ զարգացող երկրները նույնպես կբախվեն խնդիրների: Գործակալությունը, սակայն, աճի դանդաղում չի կանխատեսում չինական տնտեսության համար, գրում է «Ֆինմարկետը»:








































