Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին (1991, 1996, 1997) վարչապետ Մեսութ Յըլմազն ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը.
«Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ը Թուրքիային կոչ արեց ընդլայնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում՝ նպատակ հետապնդելով նվազեցնել Իրանի ու Ռուսաստանի դերը: Սակայն ցավով պետք է նշեմ, որ այն ժամանակ Թուրքիան չկարողացավ գլուխ բերել դա: Ներկայումս Թուրքիան փորձում է հետ բերել այն ժամանակ կորսվածը:
2009 թվականին Թուրքիան Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ փորձեց վերականգնել Հայաստանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները՝ նպատակ ունենալով տարածաշրջանում ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրավիճակ:
Բնականաբար, Թուրքիայի համար կարևոր է Հայաստանի հետ սահմանի բացումը, սակայն Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի տարածքի օկուպացիայի շարունակումն Անկարային թույլ չեն տալիս իրագործել այդ նախագիծը: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ի պատասխան ադրբեջանական տարածքների օկուպացման, քանի որ չէր կարող անտարբեր գտնվել եղբայրական Ադրբեջանի խնդիրների հանդեպ»:









































