Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ակցիա` ի պաշտպանություն ՀԱԿ 4 երիտասարդների

«Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00–ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ կմեկնարկի այս տարվա հուլիսի 20–ին Առաջին ատյանի դատարանի կողմից մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների Վերաքննիչ ներկայացրած բողոքի քննությունը, «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամները կազմակերպում են պիկետ` Հայաստանում քաղբանտարկյալների առկայության անթույլատրելիության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ որպես ընդդիմադիր երիտասարդներին ազատազրկման դատապարտելու հիմքեր հանդիսացել են ոչ բավարար, իշխանական վարկածին հարմարեցված, շինծու ապացույցները:

Մասնավորապես՝

– Երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, որոնք եւ սույն գործով ներգրավված են որպես տուժող և վկա:

– Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ քաղաքացիական անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել, իսկ նրանցից դատարան նարկայացած Հրանտ Միրիջանյանը դատարանի դահլիճում հայտնել է, որ իր նկատմամբ ոստիկանությունը ֆիզիկական ներգործություն է կատարել ցուցմունքներ կորզելու նպատակով:

– Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալելու պահին ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից:

– Բերման ենթարկելու, ինչպես նաև որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության:

– Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:

– Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպին ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում:

– Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

-Դատավարության ընթացքում թույլ են տրվել դատական օրենսգրքի կոպտագույն խախտումներ: Մասնավորապես դատավորի թույլ չի տվել Սարգիս Գևորգյանին ընթերցել իր հայտարարությունը, ինչի արդյունքում բաց է թողնվել դատական ընթացակարգի ամբողջ մի փուլ: Այդպիսով խախտվել է դատավարության կողմերի հավասարության սկզբունքը:

Ելնելով վերոնշյալից, «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամները հայտարարում են, որ Առաջին ատյանի դատարանի հրապարակված դատավճիռը կրում է քաղաքական բնույթ, այն պատվիրված է հենց Բաղրամյան 26–ից՝ երիտասարդների նկատմամբ վրեժխնդրության և նրանց թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ակտիվությունը զսպելու նպատակով:

Միևնույն ժամանակ ցանկանում են նշել, որ այս դատավճիռը ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժերի, այլ ընդհանրապես ՀՀ՝ իրենց ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր երիտասարդների խնդիրն է: Ռեժիմը սրանով ձեռնոց է նետում բոլորիս և մենք արժանապատվորեն պետք է ընդունենք այս մարտահրավերը: Անհնար է ապրել ու ստեղծագործել մի երկրում, որտեղ անարդարությունը չհանդուրժելու և ազատ խոսելու համար յուրաքանչյուր ոք, անկախ տարիքից, կարող է հայտվել բանտում:

Կոչ են անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատներին՝ միանալ քաղբանտարկյալների ազատությունը պահանջող բոլոր միջոցառումներին` հետևողականորեն պայքարելով Հայաստանում օրինականությունը և Սահմանադրական կարգը վերականգնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում