Գերմանիայի ազգային հավաքականի 34-ամյա Միրոսլավ Քլոզեն յուրահատուկ քայլի է դիմել` «Լացիո»-«Նապոլի» հանդիպմանը:
Առաջին խաղակեսում` 0:0 հաշվի ժամանակ Քլոզեն ձեռքով գոլ է խփել: Մրցավարը չի նկատել, սակայն գերմանացի ռմբարկուն մոտեցել է նրան, խոստովանել, որ գոլը պատահաբար ձեռքով է խփել: Քլոզեն խնդրել է հանդիպումը սպասարկող մրցավարին չհաշվել սեփական գոլը: Նման արարքի համար Քլոզեին ծափահարում էին երկու թիմերի երկրպագուները: Արդյունքում` «Լացիո»-ն պարտություն է կրել` 0:3 հաշվով:
Նշենք, որ Գերմանիայի առաջնության շրջանակներում տարիներ առաջ կայացած հանդիպումներից մեկում, երբ մրցավարը 11 մետրանոց տուգանային է նշանակել, Քլոզեն խոստովանել է, որ սիմուլյացիայի է դիմել և խնդրել է մրցավարին ազատ հարված նշանակել:








































