Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ դեռևս ցույց չի տվել իր լավագույն խաղը կատալոնյան թիմի կազմում:
«Իմ՝ «Բարսելոնա»-ում ցուցադրած խաղը տասը բալանոց համակարգով գնահատում եմ 5: Ես կարող եմ շատ բան տալ այս թիմին: Գիտեմ, թե ինչպես կարող եմ խաղալ: Լավագույն Ալեքսիսը դեռ առջևում է: Ընդունում եմ լրատվամիջոցների քննադատությունը. այն ինձ ավելի ուժեղ է դարձնում»,- ասել է Չիլիի հավաքականի խաղացողը:






































