ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը մեկնաբանի դերում է հանդես գալու ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի սկզբնական բանավեճերում, հաղորդում է Current TV հեռուստաընկերությունը:
«Ալբերտ Գոռը բանավեճերի «կլոր սեղանի» հաղորդավարան է լինելու, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 3-ին, Դենվերում»,- հաղորդել է հեռուստաընկերությունը, որի ղեկավարներից մեկն էլ Ալբերտ Գոռն է:
Քննարկմանը մասնակցելու են նաև Միչիգանի և Նյու Յորքի նախկին նահանգապետներ Ջենիֆեր Գրենհոլմը և Էլիոթ Սպիտցերը:
Նախագահի թեկանածուների միջև բանվեճերը տեղի են ունենալու հոկտեմբերի 3-ին, 16-ին և 22-ին, իսկ փոխնախագահներինը` հոկտեմբերի 11-ին:









































