Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Իտալիայի A Սերիայի շրջանակներում տեղի ունեցավ «Պասկարա» – «Պալերմո» դիմակայությունը:
Խաղը բավական բարդ ստացվեց երկու թիմերի համար: Հանդիպումը գրեթե ավարտվում էր, սակայն թիմերից և ոչ մեկին չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ: Բայց և այնպես Ուեյսը, 86-րդ րոպեին խփելով հանդիպման միակ գոլը, հաղթանակ պարգևեց «Պասկարա»-ին:







































