Մինչ այս Ռոնին իր կարիերայի ընթացքում միշտ եղել է լավագույն 16 խաղացողների շարքում, սակայն այժմ լքել է այդ ցուցակը:
Սնուքեր տեսակի բիլիարդի խաղացող Ռոնի Օ’Սալիվան երկար ժամանակ տևած դադարից հետո դուրս է մղվել աշխարհի լավագույնների ցանկից: Ռոնին բաց է թողել երեք հանրաճանաչ մրցաշար, որի արդյունքում զիջել է դիրքերը: Անգլիացին, 19 տարեկան հասակից սկսած, միշտ եղել է աշխարհի 16 լավագույնների շարքում:
Օ’Սալիվան այժմ 17-րդն է: Առաջին տեղում է Մարկ Սելբին, երկրորդ տեղում՝ Ջսդ Թրամփը, իսկ ահա երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ջոն Հիգինսը:






































