Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ամերիկյան Yahoo! ընկերությունը որոշում է կայացրել վաճառել Yahoo! Japan ճապոնական ստորաբաժանումում ունեցած իր մասնաբաժինը, որի համար պահանջում է 8 մլրդ դոլար:
Google-ի և Facebook-ի հետ պայքարում ճապոնական ստորաբաժանման վաճառքից ստացված գումարները զգալի աջակցություն կլինեն ամերիկյան Yahoo!-ին: Ըստ գործակալության` հավաբար այդ մասնաբաժինը կվաճառվի ճապոնական Softbank հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությանը, որին են պատկանում Yahoo! Japan-ի 40%-ը: Այս գործարքից հետո Yahoo!-ն նախատեսում է ավելի ակտիվանալ չինական շուկայում, որտեղ նրան է պատկանում Alibaba Group հայտնի ընկերության 40%-ը:









































