Այսօր բրիտանական մի քանի առցանց հրատարակչություններ հայտարարել են, որ Մադրիդի «Աթլետիկո»-ի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյի՝ անգլիական «Չելսի» տեղափոխության վերաբերյալ զրույցներն իրականությանը չեն համապատասխանում:
Ըստ աղբյուրի՝ «Աթլետիկո»-ն «Չելսի»-ի կողմից որևէ առաջարկ չի ստացել:
Նաև նշվում է, որ մադրիդյան ակումբն իր հերթին ներկա պահին չի ցանկանում խաղացողի տրանսֆերի վաճառման շուրջ բանակցություններ վարել:






































