Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն և «Ռուսաստան-2018»-ի կազմակերպչական խորհրդի նախագահ Ալեքսեյ Սորոկինը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին ներկայացրել են պաշտոնական հաշվետվություն, որը կազմվել է ՖԻՖԱ-ի վերահսկիչ կոմիտեների` 13 թեկնածու քաղաքներ կատարած այցելությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ Մունդիալի տերերի վերջնական ցուցակը կհրապարակվի սեպտեմբերի 29-ին:
«Վերջնական ցուցակի հրապարակումից հետո կսկսվեն երկրի պատրաստության լայնածավալ աշխատանքները: Մրցաշարն անցկացնելու իրավունք ստանալուց հետո մենք մեծ աշխատանք ենք կատարել, որի մեջ ընդգրկվել են մրցաշարի կազմակերպմանը հավակնող բոլոր շրջանները: Մեր նպատակն անփոփոխ է. ցանկանում ենք կազմակերպել ՖԻՖԱ-ի պատմության մեջ լավագույն մրցաշարը»,- Մուտկոյին մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:







































