Դպրոցական համազգեստ, անիմեի ոճով հագուստ. ճապոնական այս նորաձևությունը կարծես հնացել է, ու դրան փոխարինելու է եկել նոր թրենդ՝ «պոնչիկ գլուխը»: Ճապոնացիների այս նոր հրապուրանքի մասին է ներկայացնում National Geographic-ը իր «Տաբու» շարքում:
Ճակատին պոնչիկի տեսքով սարսափելի դեֆորմացիան առաջանում է մաշկի տակ աղի լուծույթի ներարկման միջոցով, որն ստացել է bagel-head անվանումը:
Հեղուկը գլխի վրա առաջացնում է մեծ գունդ, որից հետո անհրաժեշտ է կենտրոնը սեղմել` տալով համապատասխան ձև: Ամբողջ գործընթացը տևում է շուրջ 2 ժամ, իսկ էֆեկտը մնում է 16-24 ժամ, որից հետո հեղուկը ներծծվում է, ու ճակատն ընդունում է նախկին տեսքը: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Այս ուղղության հեղինակն է ճապոնացի լուսանկարիչ և լրագրող Ռեյտի Մաեդան:








































