««Ինտեր»-ն ու «Միլան»-ը դուրս են մնացել եվրոպական գրանդերի շարքից»,- հայտարարեց Միլանի «Ինտեր»-ի 67-ամյա նախագահ Մասիմո Մորատին:
«Սիենա»-ին 0:2 հաշվով զիջելուց հետո «ներաձուրիներ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը և առաջատար «Յուվենթուս»-ին զիջում են 6 միավորով: «Միլան»-ի ցուցանիշներն ավելի անհաջող են:
«Ռոսոներիներ»-ն ընդամենը մեկ հաղթանակ են տարել և կրել երեք պարտություն՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:
«Կիրակի օրը շատ անհաջող հանդես եկանք: «Սիենա»-ի պես հակառակորդներին մենք պարտավոր ենք հաղթել, իսկ մենք չարեցինք դա: Այդ պարտության համար պատասխանատու է մարզիչը՝ Ստրամաչոնին:
Թիմում կան բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ, բայց մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ 20 մլն եվրո տրանսֆերային արժեքով խաղացողների հրավիրել մեր կազմ»,- հավելել է Մորատին:







































