«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպմանը Մարտին Կելլին հանկարծ ոտքի սուր ցավ է զգացել:
Ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա չի կարող խաղադաշտ դուրս գալ մինչև մրցաշրջանի ավարտը:
Ներկայումս սպասվում է, թե ինչ եզրակացության կգան բժիշկները Դանիել Ագերի և Ֆաբիո Բորինիի վնասվածքների վերաբերյալ: Ագերը ծնկի վնասվածք է ստացել, իսկ Բորինին` ոտնաթաթի:









































