Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում, Հրազդանի կիրճում և քաղաքի մի քանի այլ հատվածներում, ինչպես միշտ, վխտում են «երկնագույնները»:
Կոմայգում գիշերները չափազանց հետաքրքիր են, այգու դիմացը շարվածները մեկը մեկից հիասքանչ, իսկ «կլիենտների» ցուցակը` միմիայն բազմացող:
Բնակիչները բողոքում ու բողոքում են, իսկ քաղաքապետարանն այդպես էլ ոչինչ չի անում կամ էլ երևի անում է. տարածքը հսկող, իսկ ավելի կոնկրետ միասեռականներին պաշտպանող ոստիկանների քանակն է ավելացնում:
Եվ այսքանից հետո էլ դեռ հայ միասեռականները շարունակում են բողոքել հայ հասարակության բացասական վերաբերմունքից:
Չնայած, կարծում ենք, քաղաքապետարանից նրանք պետք է, որ շատ գոհ լինեն:
Բանջարեղեն, մրգեր և որոշ այլ` հողամասից դուրս եկած մթերքներ վաճառող և մի քանի կոպեկների շնորհիվ գոյատևող գյուղացիների փողոցային առևտուրը քաղաքապետարանին շատ էր խանգարում, իսկ անմիջապես քթի տակ իրականացվող մարմնի առևտուրը պարզվում է` ոչ:









































