Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի Սուպերգավաթի հերթական խաղարկությունը: Մրցում էին Ուլիսն ու Միկան:
Խաղն ընթացավ բավական լարված պայքարում: Թիմերից և ոչ մեկին չհաջողվեց հիմնական ժամանակում գոլի հեղինակ դառնալ, ավելացված ժամանակում՝ ևս:
Տեղի ունեցավ 11 մետրանոց հարվածաշար: Ի վերջո այս մրցությունում հաջողվեց ակումբներին գոլ խփել: Միկան ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 5:3 հաշվով:
Հատկանշական է, որ հաղթական՝ 5-րդ գոլը խփեց թիմի ու Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ դարպասապահ Գևորգ Կասպարովը՝ շեշտակի հարվածով խոցելով մրցակցի դարպասը:









































